ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՃԵՑՐԱԾ ԵՂՈՒՆԳՆԵՐ | Բժշկական հոդվածներ, սեռական կյանք, սեր և ամուսնություն, սեքս

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՃԵՑՐԱԾ ԵՂՈՒՆԳՆԵՐ

Ըստ ամերիկացի մի խումբ բժիշկների՝ նույնիսկ մատնահարդարումը (մանիկյուր) կարող է ուռուցքածին լինել: ԱՄՆ-ում արդեն գրանցվել են դեպքեր, երբ կանայք հաշվառվել են ուռուցքաբանական կլինիկայում` գեղեցկության սրահում մատնահարդարման գնալուց հետո: Իսկ պատճառը ուլտրամանուշակագույն լամպերով մատների ճառագայթումն է, որը կատարվում է եղունգների արհեստական աճեցման պրոցեդուրայի անցկացման վերջին փուլում: Ամեն տարի միլիոնավոր կանայք այդ պրոցեդուրայի հետեւանքով ստանում են մաշկի քաղցկեղ: Օրինակ` 42-ամյա մի ամերիկուհու 8 անգամ եղունգների արհեստական աճեցումից հետո անհրաժեշտ եղավ մի քանի վիրահատություն՝ ձեռքի մաշկի քաղցկեղի պատճառով: Մյուս դեպքում 55-ամյա ամերիկուհու մոտ, որ եղունգները կորեկցիայի էր ենթարկել ամսվա մեջ 2 անգամ, զարգացել է աջ ձեռքի քաղցկեղ: Դեպքերն այնքան էլ ծանր չէին, քանի որ քաղցկեղի այս ձեւերը բուժվում են վիրահատական միջամտությամբ: Սակայն հիվանդների մոտավորոպես 4 տոկոսի մոտ քաղցկեղը կարող է տարածվել նաեւ այլ օրգանների վրա: Այժմ բժիշկներից շատերն իրենց պացիենտներին հնարավորինս փորձում են զերծ պահել գեղեցկության սրահների նման պրոցեդուրաներից, ինչպիսիք են` եղունգների արհեստական աճեցումը, սոլյարին եւ բոլոր այն դեպքերը, երբ կիրառվում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ:
Դիտումներ՝ 3170
Սիրելի այցելու, ներկայումս կայքում կատարվում են տեխնիկական աշխատանքներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: