ԱՌԱՋԻՆ ՍԵՔՍ` ԿՈՒՍԱԶՐԿՈՒՄ Եւ ԽՆԴԻՐՆԵՐԸ....


Առաջին սեռական հարաբերության անհաջողությունը կարող է սեռական խախտումների, սեռական ցանկության նվազման կամ՝ տղամարդկանց դեպքում, սեռական թուլության պատճառ դառնալԺամանակակից հայերը բավական շատ անհանգստություններ ունեն առաջին գիշերվա հետ կապված: Դրա հիմնական պատճառն այն է, որ չկա ճիշտ եւ գրագետ տեղեկատվություն:«Եւ տղամարդիկ, եւ կանայք շատ են անհանգստանում այս հարցի կապակցությամբ, որովհետեւ չունեն հստակ ինֆորմացիա, թե ինչ է իրենից ներկայացնում դեֆլորացիան(կուսազրկումը)», – ասում է սեքսաբանը:
Մեր հասարակության մեջ շատ են տարածված, մասնավորապես, կուսաթաղանթի տեղադրվածության եւ ձեւի, ինչպես նաեւ սեռական օրգանների չափի, եւ տեղադրվածության մասին սխալ պատկերացումները: Օրինակ, շատերը կարծում են, որ կուսաթաղանթը գտնվում է ինչ-որ «խորքերում» եւ իրենից ինչ-որ բարակ սպիտակ թաղանթ է ներկայացնում:

Եւս մեկ տարածված մոլորություն է, որ բոլորը սպասում են, թե կուսազրկման ժամանակ տանջալի ցավեր եւ արյան հեղեղներ են լինում:

«Բոլորը, չգիտես ինչու, կուսազրկումից հետո փորձում են փնտրել արյան հետքեր, – ասում է բժիշկը: – Իրականում բոլորովին էլ պարտադիր չէ, որ կուսազրկման ժամանակ արյուն լինի: Կուսաթաղանթն իրականում շատ աղքատ արյունամատակարարում ունի, եւ եթե կնոջ անոթներն էլ խորը դասավորվածություն ունեն, ապա արյունահոսություն կարող է ընդհանրապես չլինել»:

Ըստ սեքսաբանի, ցավի եւ արյան առկայությունը կուսազրկման ժամանակ կախված է նաեւ կուսաթաղանթի կառուցվածքից եւ գուգընկերոջ վարքից. որոշ դեպքերում կուսազրկումը կարող է իրոք շատ ցավոտ լինել եւ զուգակցվել արյան հեղեղներով, մինչդեռ, այլ դեպքերում, կարող են բոլորովին բացակայել եւ ցավը, եւ արյունը: «Գոյություն ունի կուսաթաղանթի 20-ից ավելի տարատեսակ, որոնք տարբերվում են իրենց տեղակայմամբ, հաստությամբ և առաձգականությամբ», – բացատրում է բժիշկը:



Եթե կուսաթաղանթը շատ առաձգական է, այն կարող է չպատռվել ոչ միայն սեռական ակտից, այլ նաեւ գինեկոլոգիական հայելիների միջոցով հետազոտությունից: Այս տիպի կուսաթաղանթը կպատռվի միայն ծննդաբերության ժամանակ:

«Որոշ դեպքերում կուսաթաղանթը կարող է լինել շատ ամուր եւ խանգարել առնանդամի ներթափանցմանը», – ասում է սեքսաբանը եւ ավելացնում, որ նման խնդիրներ, որպես կանոն, առաջանում են այն կանանց մոտ, ովքեր համեմատաբար ուշ են սկսում սեռական կյանքը: Բանն այն է, որ կուսաթաղանթը, ինչպես եւ մարմնի բոլոր մյուս հյուսվածքները, տարիքի հետ կորցնում է իր առաձգականությունը:

Երբեմն հանդիպում են նաեւ կուսաթաղանթի բնածին բացակայության դեպքեր: Խիստ պահպանողական ընտանիքներում նման դեպքերը՝ մարդկանց ճիշտ սեռակրթության եւ գիտելիքների բացակայության ժամանակ կարող են կոնֆլիկտների, նույնիսկ ամուսինների բաժանման պատճառ դառնալ:

Մեկ այլ սխալ պատկերացման համաձայն, աղջիկները կարծում են, որ նույնիսկ առաջին սեռական փորձը մի աննկարագրելի հաճույք է լինելու (նման աղջիկները, որպես կանոն, հիասթափվում են առաջին փորձից հետո, եւ սա կարող է հետագա սեռական խնդիրների պատճառ դառնալ): Սակայն հայտնի է, որ կանանց 98%-ն առաջին մերձեցման ժամանակ օրգազմ չի ապրում՝ հիմնականում վախի եւ լարվածության պատճառով: Որոշակի ժամանակ եւ ճիշտ մոտեցում է անհրաժեշտ, որ կինը սկսի սեքսից հաճույք ստանալ:

«Հաճախ է պատահում, երբ ամուսնական առաջին գիշերը տղամարդն արագ է լիցքաթափվում (ուժգին և կրքոտ գուրգուրանքներից կամ առաջին սեռաշարժումներից), բայց այդ կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, քանի որ որոշ ժամանակ անց առնանդամը կարող է նորից լարվել, իսկ գրգռման շեմը` նվազել, ինչը կավելացնի հարաբերության տևողությունը», – ասում է սեքսոպատոլոգը:

Բժիշկն ասում է, որ ամաչկոտ եւ կասկածամիտ տղամարդիկ կարող են իրենց վախերի եւ անվստահության պատճառով էրեկցիայի հետ խնդիրներ ունենալ: Այսպիսի դեպքերում երիտասարդ կնոջ վարքը շատ կարեւոր է, քանի որ հանդիմանությունները կամ անզգույշ դիտողությունները կարող են էլ ավելի մեծացնել տղամարդու անվստահությունը եւ հետագա խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

Սեքսաբանն ասում է, որ սխալ պատկերացումներից զերծ մնալու համար շատ կարեւոր է, որ երիտասարդները դեռ վաղ տարիքից ստանան գրագետ ինֆորմացիա եւ ճիշտ սեռական դաստիարակություն: «Մայրերը պետք է անպայման զրուցեն իրենց դուստրերի հետ, խոսեն դաշտանի, դրա ֆունկցիայի ու առաջին գիշերվա մասին: Նրանք պետք է բացատրեն, թե ինչ է կուսաթաղանթը եւ ինչ է իրենից ներկայացնում կուսազրկումը, – ասում է Սեքսոտպատոլոգը: – Տղամարդիկ նույնպես պետք է տեղեկացված լինեն այս ամենի մասին եւ իմանան, թե ինչպես պիտի կատարվի կուսազրկումը՝ կնոջը շատ տհաճ զգացումներ չպատճառելու համար»:

Ըստ բժիշկների, հայ տղամարդկանց մեծ մասը գիտելիքներ է ստանում բավականին կասկածելի արժեք ունեցող պոռնոֆիլմերից, եւ եթե նրանք առաջնորդվում են այդ «գիտելիքներով», ապա առաջին գիշերն իրենց կանանց համար իրոք լինում է եւ ցավոտ, եւ տհաճ, եւ բազմազան վատ հիշողություններ է թողնում:



«Առաջին գիշերը շատ կարեւոր է յուրաքանչյուր կնոջ համար, – ասում է սեքսաբանը: – Եթե առաջին անգամը լինի տհաճ, այն կարող է հետք թողնել կնոջ հետագա կյանքի վրա: Վախից եւ անհանգստությունից նա կարող է նաեւ հրաժարվել ամուսնու հետ հաջորդ մերձեցումներից»:

Դիտումներ՝ 66933
Սիրելի այցելու, ներկայումս կայքում կատարվում են տեխնիկական աշխատանքներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: