ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՌԱՋԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԱՆՑԿԱՑՄԱՆ Եւ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ | Բժշկական հոդվածներ, սեռական կյանք, սեր և ամուսնություն, սեքս

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՌԱՋԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԱՆՑԿԱՑՄԱՆ Եւ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԱՌԱՋԻՆ ՍԵՌԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԻՇՏ ԱՆՑԿԱՑՄԱՆ Եւ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ

1. Ամուսնական առաջին գիշերվանից առաջ խուսափեք ալկոհոլից, որը խեղաթյուրում է ոչ միայն զգացողությունները, այլև ազդում է վարքային դրսևորումների վրա: Ալկոհոլը բացասական ազդեցություն ունի պտղի զարգացման վրա, իսկ առաջին սեռական հարաբերության ժամանակ բեղմնավորումը բնավ չի բացառվում:

2. Կույս զուգընկերուհու հետ սեռական ակտը կարելի է սկսել միայն երկար նախերգանքից հետո: Կուսազրկման ժամանակ գգվանքները յուրօրինակ «նարկոզ» են, և որքան արդյունավետ դրանք լինեն, այնքան անցավ կանցնի «վիրահատությունը»: Իսկ լավագույն նարկոզը, իհարկե, կլինի օրգազմը: Զուգընկերուհուն դրան հասցնելու համար պետք է ամենաանմիջական ուշադրությունը դարձնել նրա ծլիկին: Ամուսնական առաջին գիշերը կանանց զգալի մասը հեշտոցային օրգազմ չի զգում, փոխարենը` ծլիկային օրգազմը զուգընկերուհու մոտ առաջին սեքսուալ փորձից կթողնի հաճելի տպավորություն: Մի խոսքով` խրախուսելի է ավելի երկար ժամանակ տրամադրել սիրախաղին` ներգրավելով կնոջ առավել զգայուն էրոգեն գոտիները՝ նրան հնարավոր ցավից շեղելու համար:

3. Հեշտոցի խոնավացման համար երբեմն անհրաժեշտ է օգտագործել լյուբրիկանտներ (քսուքներ՝ հեշտոցի խոնավացումը ապահովելու համար), քանի որ երբեմն տագնապի և լարվածության հետևանքով հեշտոցը բավարար չափով կամ ,ընդհանրապես չի խոնավանում, և առնանդամի ներհրման պահին կարող է տհաճություն կամ ցավ առաջանալ: Այդ առումով ցանկալի է, որ զուգընկերն էլ առնանդամին քսուք քսի՝ հեշտոցի բնական խոնավացումը լրացնելու համար:

4. Դեֆլորացիային ձեռնամուխ եղեք միայն այն բանից հետո, երբ զուգընկերուհու հեշտոցը կխոնավանա և կմեծանա: Ներհրեք առնանդամն արագ, վստահ շարժումով, սակայն ոչ մի դեպքում` կտրուկ: Պետք է գործել շատ վստահ‘ վճռական. տատանումները և հապճեպությունը զուգընկերուհու առաջին ամուսնական գիշերը կվերածեն իսկական փորձության: Իսկ դա սպառնում է սեքսուալ նևրոզների մի ողջ փնջով: Հետևաբար, ցանկալի է, որ կուսազրկումը կատարի ինքնավստահ տղամարդը:

5. Առնանդամի ներթափանցումն ավելի հեշտ կլինի, եթե կնոջ ոտքերը ծնկներում ծալված լինեն, իսկ ազդրերը՝ լայնորեն կողմ տարված: Եթե ոտքերը պարզված պահվեն, կուսաթաղանթի պատռվածքը կլինի կտրուկ և ցավոտ:

6. Առնանդամի ներթափանցման պահին ցանկալի է, որ կինը մի թեթև լարի որովայնի մկանները՝ կարծես փորձելով հեշտոցից ինչ-որ բան դուրս մղել: Սա կբացառի հեշտոցի մկանների միաժամանակյա կծկումը և կթեթևացնի զուգընկերոջ վիճակը: Իսկ եթե զուգընկերն էլ սեքսուալ փորձ չունի, ապա ավելի լավ է զուգընկերուհին մի ձեռքով ուղղի առնանդամը, իսկ մյուսով բացված պահի սեռական ամոթաշուրթերը:

7. Ամուսնական առաջին գիշերվա և դաշտանի համընկնման դեպքում պետք է իմանալ, որ հարաբերությունն այդ շրջանում ցանկալի չէ:

8. Կուսազրկումը ցանկալի է կատարել պահպանակով՝ բորբոքումներից եւ այլ նման խնդիրներից զերծ մնալու համար: Հետո, եթե զույգը ուզում է շուտ երեխաներ ունենալ, պահպանակից կհրաժարվեն:

9. Սեռական առաջին հարաբերությունից հետո հաջորդ հարաբերությունը ցանկալի է կատարել առնվազն մեկ կամ մի քանի օր անց (կուսաթաղանթի պատռվածքների ապաքինումից հետո), նույնիսկ եթե երիտասարդ կինն այնքան էլ չի առարկում, որ ավելի վաղ հարաբերություն ունենան:

10. Բարդ և խիստ պատասխանատու «առաքելությունը» կատարելուց հետո ցանկալի է համբուրել զուգընկերուհուն (հարսնացուին), նրան նուրբ խոսքեր ասել: Այդ պահին նրան կենսականորեն անհրաժեշտ են զուգընկերոջ ուշադրությունն ու հոգատարությունը: Իմաստուն քայլ է՝ նշանավոր իրադարձությունից անմիջապես հետո անկողնում տոնական ընթրիք կազմակերպել:

«Թեև ամուսնական առաջին գիշերը պետք է լինի անկրկնելի և առանձնահատուկ, այնուամենայնիվ, չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր սեռական հարաբերություն պետք է իր բնույթով լինի առաջինը և տարբերվի նախորդից, ինչն էլ ներդաշնակ և տպավորիչ սեռական հարաբերության գրավականն է», – ասում է բժիշկ- սեքսաբանը:
Դիտումներ՝ 60510
Սիրելի այցելու, ներկայումս կայքում կատարվում են տեխնիկական աշխատանքներ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը: